Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Հոյա, մոմանման բաղեղ

Հոյա, մոմանման բաղեղ

 Հոյա (hoya),արալիազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ. գոյություն ունի մոտավորապես 200 տեսակ:
Հայրենիքը` Չինաստան, Հնդկաստան, Ավստրալիա:

Օգտագործվում է որպես սողացող, կախվող գեղեցիկ ծաղիկներով լիաններ: Բույսի չափսերը` մինչև 6մ երկարություն: Աճում է արագ: Ծաղկում է մայիսից- սեպտեմբեր ամիսներին:

Տեսակները`

Հարավային Հոյա ( Hoya australis )

Սա ձվաձև կամ համարյա կլոր, մսոտ և 5-8 սմ երկարությամբ տերևներով լիանա է: Ծաղիկները փնջերով են, մեկ սանտիմետր տրամագծով, սպիտակ` մեջտեղը կարմիր:

Հոյա գեղեցկուհի ( Hoya bella )

Հայրենիքը Հնդկաստան, Բիրմա: Խիտ ճյուղավորված թուփ է, կախված, հանգույցներում արմատացած ցողուններով: Տերևները` ձվաձև-երկարավուն, սրացված մինչև 3 սմ երկարությամբ: Ծաղիկները սպիտակ, մոմանման, մինչև 1,5սմ տրամագծով, մուգ կարմիր թագով, հաճելի հոտով, որոնք 8-10 –ը միասին հավաքված են հովհարաձև փնջում: Ծաղկում է ամռան կեսերից:

Հոյա մսալի ( Hoya carnosa )

Հայրենիքը ` Հյուսիս -արևելյան Ավստրալիա: Սողացող լիանա է `մինչև 6 մետր հասնող ցողուններով: Տերևները `դեմ դիմաց, մսոտ, օվալաձև կամ երկարավուն, բութ կամ կարճ սրոտ ծայրերով, մուգ կանաչ, մոտ 8 սմ երկարությամբ: Բազմաթիվ ծաղիկները հավաքված են հովանոցաձև փնջերում, ունեն հաճելի բուրմունք: Պսակը հինգ մասերից, 1,5սմ տրամագծով, սպիտակ, մոմանման, վարդագույն ծածկով; ծաղկում է գարնանն ու ամռանը:

Բույս բաղեղ կամ թփեր: Ցողունները աղվամազոտ են: Տերևները երկարավուն-օվալաձև` 15-20 սմ երկարությամբ, հիմքում կլորացած, ծայրը` սուր, հարթ, կաշենման:

Կտրոններն իջեցված են խոշոր, 5-7 սմ երկարությամբ: Ծաղիկները 6-10 հատ են` կախված հովհարանման, 12-20 սմ երկարությամբ. Մուգ կարմիր, արտաքինից կանաչա-դեղնավուն, կեղևը կարճ իջած, աստղանման տեղադրությամբ ծաղիկներով, իջած ծաղկաոտիկով, հաճելի բուրմունքով: Տարածված է Մալակայում:

Երկարատերև հոյա ( Hoya longifolia )

Արևադարձային Հիմալայներ: Բազմամյա մշտադալար, խիտ ճյուղավորմամբ, կիսաթուփ: Նուրբ, 1 մետր երկարություն ունեցող կախված ցողուններով, տերևները կաշենման են, անփայլ կանաչ կամ էլ կանաչ, հարթ: Ծաղիկներն աստղանման են, սպիտակ, իսկ կենտրոնում` մորեգույն, որոնք հավաքված են հովհարանման ծաղկաբույլի մեջ: Ծաղկման տևողությունը` 2-3 ամիս (ամառը):

Բազմածաղիկ հոյա( Hoya multiflora )

Մագլցող բույս է : Ծաղիկները` երկարավուն, բազմաթիվ, հավաքված հովհարի նման, ծաղկաթերթիկները նեղ են: Ծաղկում է Մալազիայի անտառներում:

Խնամք

  • Ջերմաստիճանը ամռանը` 22 - 25
  • Ջերմաստիճանը ձմռանը` 12 - 15


Լուսավորությունը. պայծառ ցրված լույս, որոշ չափով արևի ուղիղ ճառագայթներ: Հարմար է արևմտյան և արևելյան պատուհաններին, հարավային պատուհանին օրվա շոգ ժամերին հարկավոր է ստվերել, ձմռանը հոյան արևի լույսի առավելագույն պահանջ ունի:

Ջրել հարկավոր է գարնուն- աշուն ժամանակահատվածում: Պետք է ջրել այն ժամանակ, երբ հողի վերին շերտն արդեն չոր է: Ձմեռը պետք է ավելի քիչ ջրել` կախված սենյակի ջերմաստիճանից: Ջուրը պետք է փափուկ ու սենյակային լինի: Հոյան հողի չորությանն ավելի հեշտ կհարմարվի քան չափից դուրս ջրելուն:

Բազմացումը. ցողունի կտրոններով, որոնք վերցվում են նախորդ տարվա ցողուններից: Մի թաղարում տնկվում է միանգամից մի քանի կտրոն:

Օդի խոնավությունը: Պարբերաբար ջուր է ցողվում վրան, սակայն ծաղկման ժամանակ պետք է ցողել այնպես, որ ծաղկի վրա ջուր չլինի: Կարելի է հոյայով թաղարը դնել ջրով լի տադիրի վրա: Վերատնկում. կատարվում է 2-3 տարուց, գարնանը:

Սնուցումը. մարտից օգոստոս, սնուցում են յուրաքանչյուր շաբաթ` սենյակային ծաղիկների հեղուկ պարարտանյութով:

Էտում, անհրաժեշտ է կատարել տարվա ցանկացած եղանակին: Վնասատուներն ու հիվանդությունները. հիմնական վնասատուներից են սպիտակաթևիկները: Սխալ ջրելու հետևանքով արմատները փտում են ու բույսը` մահանում: Անհրաժեշտ է սողացող ցողունների համար ամրակալներ դնել:

Խնամքի առանձնահատկությունները. երբ ծաղկում է, պետք չէ դիրքը փոխել, չի կարելի թարմ օդին դուրս բերել: Ծաղիկն ամրակալների կարիք ունի: Եթե տերևները թափվում են, ապա նշանակում է, արմատների մոտ կուտակված ջուրը նեխել է:

Հոյան քմահաճ բույս չէ: Ամռանն այն պետք է առատ ջրել,իսկ ձմռանը `չափավոր: Անընդհատ հարկավոր է հետևել հողին, որ այն շատ չչորանա: Ակտիվ աճման շրջանում հարկավոր է երկու շաբաթը մեկ պարարտացնել: Բույսը կարելի է ցողել ամբողջ տարվա ընթացքում`օգտագործելով սենյակային ջերմաստիճանի ջուր: Տարին մի քանի անգամ հոյային կարելի է լողացնել`տաք օճառաջրով փափուկ սպունգի միջոցով, մաքրել տերևները փոշուց : Մշակման այս փուլում հարկավոր է հեռացնել չորացած տերևներն ու ճյուղերը: Հոյան լավ է աճում 12°С ջերմաստիճանում: Տնկման համար պիտանի է 2 բաժին ճլի, 4 բաժին տորֆի ու մեկ բաժին ավազախառնուրդը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրիզանթեմ
Քրիզանթեմ

Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...

Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս
Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս

Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...

Ձմռանը ծաղկող բույսեր
Ձմռանը ծաղկող բույսեր

Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...

​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com
​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com

Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...

Մանուշակ
Մանուշակ

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...

Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com
Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com

Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...

Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...

Սոճի
Սոճի

Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...

Սետկրեասեա (Setcreasea)
Սետկրեասեա (Setcreasea)

Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...

Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)
Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)
Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...

Պենտաս (Pentas)
Պենտաս (Pentas)

Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...

Անանաս
Անանաս

Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ